Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդիկ ինկուբատորային ծագում չունեն»

Քաղաքականություն
667c5726f8187a174016d1067a70ff14

Հայաստանում   տարածված է հոմոֆոբիան։  Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ «Ա1+»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ «Հոմոֆոբիան ատելությունն է մարդկանց նկատմամբ, որը դրսեւորվում է տարբեր՝ կրոնական, քաղաքական, սոցիալական կարգավիճակից ելնելով։ Մի բան հստակ է, որ բոլոր այն հասարակությունները, որոնք կարողացել են ներդաշնակեցնել հոգեւոր, նյութական, պետական ինստիտուտները, դա եղել է ժողովրդական համակարգի պայմաններում։ Մենք, ցավոք սրտի, դեռ չենք կարողացել ձերբազատվել»,-ասաց պարոն Սաքունցը։ Իրավապաշտպանը համոզված է, որ մեր հասարակության մեջ առկա բոլոր խնդիրները պայմանավորված են այս երեւույթով։ «Բազմազանությունն ինքն է հանդիսանում զարգացման հիմքը։ Մոնոպոլիան կամ մեկ տեսակի գերակայությունը հակադրված է մարդկային հասարակությանը։ Մարդկային հասարակությունը ի սկզբանե բազմազան է, մարդիկ ինկուբատորային ծագում չունեն։ Այն երկրները, որոնք փորձում են համահավասարեցնել բազմազանությունը, դառնում են դիկտատորական։ Մեզ մոտ հիմնական դիսկուրսը գնում է այդ ուղղությամբ, եւ լավ է, որ կա այդ դիսկուրսը»,-ասաց նա։ Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը պաշտոնապես ընդունվել է 2003թ-ից: Հոմոֆոբիա տերմինն առաջացել է հունարեն homо- միանման և phоbos- վախ բառերից: Հոմոֆոբիայի դեմ պայքարի Միջազգային օրվա գաղափարը պատկանում է ֆրանսիացի գրող և գիտնական Լուի Ժորժ Տենին: