Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատրաստվում են ընտրությունների

Քաղաքականություն
2076754d7c11ef7479a7bc677309ddd5

Ինչպես  արդեն հայտնել ենք,  հունիսի 8-ին Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ ԿԸՀ կայքից տեղեկանում ենք՝ Արագածոտնի մարզում առաջադրվել է 14 թեկնածու, որոնցից երկուսը ինքնաբացարկ են հայտնել։ 12 թեկնածուներն էլ ինքնաառաջադրվել են։ Արարատի մարզի ՏԻՄ ընտրություններում կպայքարի 5 թեկնածու, առաջադրված 6-ից։ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում կպայքարեն 33 թեկնածուներ։ Լոռու մարզում կայանալիք ընտրություններում կպայքարի 8 թեկնածու, իսկ Կոտայքի մարզում՝ 4։ Շիրակի մարզում առաջադրված տասը թեկնածուներից պայքարի մեջ կմտնեն 9-ը։ Սյունիքում՝ 10 թեկնածու, իսկ Վայոց Ձորում՝ 5 թեկնածու։ 37 համայնքներում ընտրվելու է համայնքի ղեկավար, իսկ 30-ում՝ ավագանու անդամ։