Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրեն Աբրահամյանի համար անընդունելի է

Կարևոր լուրեր Քաղաքականություն
290c54ded46a5cff7a45da35033d473d

«Անիմաստ վրեժխնդրություն»,- այսպես է բնութագրում պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք առաջադրելը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը։ «Եթե անգամ իրենց ասածները ճիշտ են, նույնիսկ այդ պարագայում չէր կարելի այսպես անել։ Այդ անձնավորությանը գող,ավազակ պիտակավորմամբ տանեն բանտարկեն, ինձ համար դա անընդունելի է»,- «Ա1+»-ին ասաց Սուրեն Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը 2013 թ սեպտեմբերի 20-ից գտնվում է անազատության մեջ։ Նա մեղադրվում է խարդախությամբ հափշտակություն կատարելու մեջ։ Սակայն նրա մարտական ընկերները համոզված են, որ գործը շինծու է եւ կապված է հասարակական գործունեության հետ։ Դեռ անցյալ տարվա մայիս ամսից գնդապետը բարձրաձայնում էր ազատամարտիկների ծանր սոցիալական խնդիրների մասին