Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կուտակայինի օրենքը խնդիրներին կիսատ լուծում տվեց. Թևան Պողոսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
tevan

Եղավ այն հանրային ճնշումը, որ ստիպեց գործող կառավարությանը գնալ փոփոխությունների. կարծում է «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը: Այդուհանդերձ, նա տրամաբանությունը չի հասկանում, թե ինչու պետք է մարդիկ դիմում գրեն և հրաժարվեն կենսաթոշակից, երբ հարկավոր է անել հակառակը. «Եթե որոշում ենք խնդրին լուծում տալ, եկեք կիսատ լուծումներով չանենք դա, նման լուծումները երբևէ դեպի դրականը չեն տանելու: Պետք է նստենք քննարկենք, պետք չի ունենալ մեկ սցենար: Հայաստանի ամենամեծ խնդիրը հենց դա է եղել: Երևի կառավարությունում մտածել են, որ մարդիկ կհոգնեն դիմում գրելուց, շատ մարդիկ ակտիվություն չեն ցուցաբերի, և կլինի նրանց ուզածը»: Խոսելով ոչ իշխանական ուժերի պատգամավորների քվեարկությունից` Թևան Պողոսյանը առաջարկեց ձեռնպահ քվեարկած խորհրդարանականների քայլերը չորակել որպես գործարք. «Մարդիկ անում են այն, ինչ-որ ճիշտ են գտնում: Պետք է հարգել նրանց որոշումը»: Պատասխանելով «Ա1+»-ի այն հարցին, թե արդյոք կառավարությունը միտում չունե՞ր չեզոքացնել քաղաքացիական ակտիվությունը, մասնավորապես «Դեմ եմ» թիմի պայքարը՝ պատգամավորը պատասխանեց. «Այդ տարբերակը նույնպես կա: Այնպես չի, որ նրանք եկել են այդ մի ցանկության, այսինքն՝ պարտադիրը հանեն: Այդ նույն թիմն է մնացել, տրամաբանական է, որ նրանք սիրով չեն ընդունում այս ամենը»: Թևան Պողոսյանը նաև հույս հայտնեց, որ սեպտեմբերի 30-ից հետո ԱԺ-ն ունակ կլինի մշակելու մի օրենք, որը խնդիրներին կտա ամբողջական լուծում: