Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինան պատրաստ է մինչև մայիսի վերջ 4 մլրդ դոլար վճարել ՌԴ-ին

Քաղաքականություն
af9f370fa1bfe12c380593f438184a21

Ուկրաինան պատրաստ է մինչև մայիսի վերջ 4 միլիարդ դոլար վճարել Ռուսաստանին՝ այս երկրից առաքված բնական գազի դիմաց: Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Իհոր Դիդենկոն՝ նշելով, որ այս գումարը հաշվարկելու համար Կիևն օգտագործել է 1000 խորանարդ մետրի դիմաց 268,5 դոլար կազմող սակագինը: «Ուկրաինական կողմը հստակ նշել է, որ եթե ֆիքսված է 268,5 դոլար գինը, ապա «Նաֆտոգազ»-ը պատրաստ է մինչև մայիսի վերջ վճարել մոտ 4 միլիարդ դոլար կազմող գումար», - լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Դիդենկոն: Նա տեղեկացրել է նաև, որ մայիս ամսվա ընթացքում Ուկրաինան Ռուսաստանից նախատեսում է ներմուծել 3,4 միլիարդ խորանարդ մետր գազ: Ռուսաստանը ներկայում պահանջում է, որ 1000 խորանարդ մետր գազի դիմաց Ուկրաինան վճարի 485 դոլար:  Ամերիկայի ձայն