Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մինչեւ սեպտեմբերի 30 պլանը պետք է կատարեն»

Քաղաքականություն
aram-manukyan-1

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով՝ ՍԴ-ն իր հանճարեղ անորոշությամբ ամեն ինչ խառնել է իրար, եւ մարդիկ չեն հասկանում, թե որն է ճիշտը։ Արամ Մանուկյանը հիշեցնում է, որ այսօր էլ պարտադիր բաղադրիչը գործում է. «Խիստ հրահանգ է դրված եւ գործում է. պարտադիրի տոկոսները պարտադիր փոխանցվում են։ Իրականում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ այն պետք է պահպանվի»։ ԱԺ պատգամավորը հարց է տալիս՝ ինչու պետք է մարդ նամակ գրի՝ ինչ-որ բանի չմասնակցելու համար. «Ես դիմում գրեմ, որ հանրապետական չեմ մտնում, որ գարեջուր չեմ սիրում, բերել -խուճուճացրել եք։ Եթե դիմում ես գրում, 100-ից մեկն է գրում, որ չի ցանկանում։ Ո՞վ չի հասկանում, որ սեպտեմբերի 30-ին պլանը կատարելու համար են անում սա»։ Նա միաժամանակ բոլորին հորդորեց, որ եթե չեն ցանկանում մուծումներ անել եւ պարտադրում են, ապա դիմեն ԱԺ խմբակցություններին։ Հիմնական զեկուցող, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ ավելացրեց, որ այս օրենքն ուղղակի անհրաժեշտություն է, եւ այն հիմք կստեղծի վստահության մթնոլորտի առումով։ Հարցի քննարկումն ավարտվեց։ ԱԺ-ն վաղը կքվեարկի օրենքի փոփոխությունը՝ կառավարության առաջարկները։