Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ հաղորդման՝ ցուցմունք են կորզել բռնությամբ

Պաշտոնական
10d717e98dddb87a4c4b081da53420b0

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գևորգ Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ կալանավորի հաղորդման` գողություն կատարելու կասկածանքով ձերբակալված լինելու ընթացքում ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը ծեծել ու հայհոյել է իրեն, ինչի պատճառով ինքը խոստովանել է, որ գողություն է կատարել: Կատարվում է նախաքննություն: ՀՔԾ