Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եկան, եկան

Քաղաքականություն
Region-Cavvvvvpture

Նվազագույնը հիսուն րոպե ստիպված էիր մնալ այսօր խցանման մեջ երեկոյան տուն գնալիս։Փակ էին Երեւանի կենտրոնական փողոցները։ Նույնիսկ հետիոտներին թույլ չէին տալիս հատել Մաշտոցի պողոտան։ Այդ հետիոտների մեջ բազմաթիվ սփյուռքահայեր ու ֆրանսիացի զբոսաշրջիկներ կային, ովքեր զարմացել էին,որ այս ամենի պատճառը Ֆրանսիայի նախագահի այցն է։ Ի դեպ, երբ վերջապես  անցան ՀՀ եւ Ֆրանսիայի նախագահների շարասյունները, քաղաքացիները  սկսեցին վանկարկել՝ եկան, եկան՝ հաշվելով նրանց ուղեկցող մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաները։ Տեսնես՝ ինչի՞ց են վախենում,–զարմացավ մի սփյուռքահայ կին ու ինքն էլ պատասխանեց՝ իրենց տակն ուրեմն թաց է։