Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դոնեցկը հռչակվեց անկախ պետություն

Քաղաքականություն
doneck

Դոնեցկը հռչակվեց անկախ պետություն՝ հիմնվելով երկրամասի հետագա կարգավիճակը որոշելու համար անցկացված հանրաքվեի արդյունքների վրա։ Այս մասին այսօր հայտարարել է Դոնեցկի ժողոդրդական հանրապետության ժամանակավոր կառավարության համանախագահ Դենիս Պուշիլինը: Հայտնում է Риа-Новости-ին։ «Մենք` Դոնեցկի ժողովրդական հանրապետության ժողովուրդս, 2014 թվականի մայիսի 11-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով պայմանավորված և հենվելով ԴԺՀ-ի անկախության մասին հռչակագրի վրա` հայտարարում ենք, որ այսուհետ ԴԺՀ-ը հանդիսանում է անկախ պետություն։ Խնդրում ենք Ռուսաստանի Դաշնությանը Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը ընդունել ՌԴ կազմի մեջ»,- ասված է հայտարարության մեջ: