Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի նախագահն այցելել է Հադրութ

Պաշտոնական
բակո

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին այցելել է քաղաք Հադրութ եւ մասնակցել այնտեղ նորակառույց մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սահակյանը կարեւոր է համարել մարզական այս օբյեկտի նշանակությունը Հադրութի շրջանում եւ Արցախում սպորտի զարգացման գործում՝ ընդգծելով, որ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում շրջաններում այս ոլորտի առաջընթացին եւ համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանն ու արդիականացմանը: Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, բարերար Ռուբեն Հայրապետյանին նախագծի իրականացմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար: Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ