Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մայդանը» կկրկնվի. Ալ. Իսկանդարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
ալեքսանդր

Ուկրաինայում նախագահական ընտրությունների հետ ամեն ինչ պարզ է,- այսօր հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նրա համոզմամբ արեւմուտքը կընդունի այդ արդյունքները, անգամ եթե միայն Կիեւի մի փողոցում անցնի ընտրություն, իսկ Ռուսաստանն էլ ամենայն հավանականությամբ չի ընդունի. «Ընտրությունները հաստատ չեն անցկացվի ամբողջ տարածքում Ուկրաինայի, արդյունքներն էլ գրեթե պարզ են, եթե տեղի չունենա «ֆորսմաժորային» իրավիճակ, կհաղթի Պորոշենկոն»։ Քաղաքագետը, սակայն, վստահ է, ավելի հետաքրքիր կլինի այն, ինչ կկատարվի դրանից հետո. «Տնտեսական կոլապս կսկսի ու ամենայն հավանականությամբ երկրորդ «Մայդան» կլինի»։ Անդրադառնալով Դոնեցկում եւ Լուգանսկում տեղի ունեցած հանրաքվեներին՝ նա ասաց. «Ես կասկած չունեմ, թե ինչպես են քվեարկել Դոնեցկում և Լուգանսկում, այլ հարց է, թե որ ընտրություններին ոչ բոլորն են մասնակցել»,- ասաց քաղաքագետը` ավելացնելով, որ Ռուսաստանի Դաշնությունը պասիվ դիրք է բռնել և ներքին հարցրերին ակտիվ չի միջամտի, եթե ինչ-որ հրատապ իրավիճակ չստեղծվի: Քաղաքագետը կարծում է, որ այս հանրաքվեով Ուկրաինայի նշված տարածքները ցանկանում են հիշեցնել իրենց մասին և փորձում են Կիևի հետ լեզու գտնել. «Դոնեցկն ու Լուգանսկը փորձում են որպես առանձին միավոր, բայց դա չի նշանակում, որ նրանք կգնան Ղրիմի ճանապարհով և հանրաքվեից անմիջապես հետո կփորձեն միանալ ՌԴ-ին. «Ավելին` կարելի է ասել, որ ՌԴ-ն նման նպատակ դեռևս չունի: Դոնեցկն ու Լուգանսկը կարող են միանալ ՌԴ-ին, եթե «ֆորսմաժորային» իրավիճակ ստեղծվի»,-եզրափակեց իր խոսքը քաղաքագետը: