Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը կշարունակի փոխանցել (տեսանյութ)

Քաղաքականություն
896221a31b567af453033fb63579d7fd

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իրենք «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Կառավարության ներկայացրած վերամշակված փոփոխություններին կողմ կամ դեմ կքվեարկեն՝ հաշվի առնելով քաղաքական դիրքորոշումները՝ այսպիսով առաջ ենք գնում, թե հետ: Ըստ նրա՝ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, ու իշխանությունները պետք է շատ կոնկրետ գնահատականներ տան. «Այդ դեպքում հետաքրքիր է՝ ֆոնդերն ինչպես են գործելու, եթե գործատուն դիմում է գրում ու հրաժարվում փոխանցումներ կատարել: Հարակից զեկուցող ՀՀԿ պատգամավոր, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ ի տարբերություն ընդդիմության ներկայացրած փաստարկների՝ այս ընթացքում երկրաչափական պրոգրեսիայով աճել է փոխանցումների քանակը, իսկ թվաբանական պրոգրեսիայով աճում է պարտադիր համակարգի մասնակիցների թիվը. «Ուզում եմ հիշեցնել, որ այս համակարգը ներդնելով՝ խոսքը չի գնում թաղի տղերքի շահեր պահելու, այլ հասարակության շահերի մասին: Եթե դիմում գրած քաղաքացիները չեն կատարի փոխանցումներ, ապա ի տարբերություն նրանց, Կառավարությունն իր գործառույթը կկատարի մինչեւ սեպտեմբերի 30-ը եւ համապատասխանաբար 5 տոկոս եւ 25 հազար դրամ փոխանցումները կկատարի»: