Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյանը որոշել է սահմանափակել գործուղումները (տեսանյութ)

Քաղաքականություն
800_1445-copy

Այսօր մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը, որը հրավիրվել էր Կառավարության խնդրանքով: Այն կանցկացվի երեք մասով: Օրակարգում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները: Նշենք, որ ոչ իշխանական ուժերը եւ քաղաքացիական հասարակությունը դեմ են արտահայտվել օրենքի հատկապես «պարտադիր» բաղադրիչին, որին ի պատասխան ՍԴ-ն որոշեց մինչեւ սեպտեմբերի 30-ը Կառավարությանն ու ԱԺ-ին ժամանակ տալ՝ օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ: Նիստի սկզբում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հարց ուղղելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, հետաքրքրվեց. «Ո՞րն է պատճառը, որ ԱԺ պատվիրակությունը չմեկնեց մասնակցելու Սեւծովյան համագործակցության համաժողովին: Ես գիտեմ, որ դա եղել է ձեր որոշմամբ»: Ի պատասխան Գալուստ Սահակյանն ասաց. «Լրացուցիչ քննարկումների կարիք կար: ԱԺ բնականոն աշխատանքները կազմակերպելու համար որոշվեց, որ միայն բացառիկ դեպքերում ԱԺ-ն կարող է գնալ գործուղումների»: