Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանաձեւն ընդունվեց

Քաղաքականություն
areg

ՀԱԿ Երիտասարդական կոնգրեսի համագումարին այսօր ներկայացվեց նաեւ երիտասարդների բանաձեւը: Այն ներկայացրեց Երիտասարդական կոնգրեսի անդամ Արեգ Գեւորգյանը: Նա ընդգծեց, որ բանաձեւում փորձել են ամփոփել ոչ միայն իրենց ողջ գործունեությունը 2007թ. սկսած, այլեւ արդեն վերանվանված կառույցի աշխատանքները: Նա թվարկեց Սերժ Սարգսյանի կառավարման ապօրինությունները՝ քաղաքական չարաշահումներից մինչեւ սոցիալ-տնտեսական խեղաթյուրումները: Արդյունքում Երիտասարդական կոնգրեսը իր բանաձեւում որոշել է. «Հաշվի առնելով հայ ժողովրդի անվտանգությանը սպառնացող վտանգը, ՀՀ-ն իրավական պետություն դարձնելու երիտասարդների մասնակցությունը, շարունակելու է պայքարն ու այն հաղթական ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»: Այնուհետեւ, Արեգ Գեւորգյանը թվարկեց իրենց առաջնահերթությունները՝ տարածաշրջանային երիտասարդական համագործացության խորացումը, ակտիվ ներգրավվածությունը մամուլում ու սոցցանցերում, հասարակական-քաղաղաքական դաշտում ունենալ ակտիվ մասնակցություն՝ երթեր, ցույցեր, ֆորումներ ու այլ միջոցառումներ՝ քաղաքացիական ու քաղաքական ակտիվ շրջանակների ներգրավմամբ, բացի այդ՝ ակտիվ մասնակցել ընտրական յուրաքանչյուր իրադարձությանը ու լինել ակտիվ նրա բոլոր փուլերու, ստեղծել երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն, մինչեւ սեպտեմբերի 30-ը ձեւավորել օպերատիվ արձագանքման խմբեր՝ տեղերում իշխանությունների հանցագործությունների դեմ աշխատելու, աջակցելու ու կուսակցության գաղափարների տարածման համար: Վերջում բանաձեւում կոչ է արվում բոլոր քաղաքացիական ու քաղաքական ուժերին «համախմբվել երկիրը բռնազավթած ուժերի դեմ պայքարի շուրջ»: Բանաձեւն ընդունվեց միաձայն: