Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոչ միայն տոնը չի արժեվորվում, այլեւ հաղթանակը կերտողները» (տեսանյութ)

Քաղաքականություն
jE2cfrgv_No

ՀԱԿ-ն իր առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ այսօր ավանդական երթով հարգանքի իր տուրքը մատուցեց արցախյան ազատամարտի եւ Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին։ Այսօր ոչ միայն տոնը չի արժեվորվում, այլեւ հաղթանակը կերտողները՝ ասում է ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը։ Նա բոլորիս պարտականությունն է համարում և հայրենական մեծ պատերազմի, և Ղարաբաղյան հակամարտության ժամանակ զոհված քաջերի պատիվը բարձր պահելը։ Այսօր Հաղթանակի զբոսայգում, անմար կրակի մոտ ծաղիկներ դրեցին նաեւ ԲՀԿ անդամները։ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է՝ քանի դեռ սերունդները գլուխ են խոնարհում պատերազմների մասնակիցների հիշատակին, նրանց գործը կորած չէ։ Ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները հաղթանակի զբոսայգուց հեռացան հաղթական տրամադրությամբ՝ վստահեցնելով, որ առաջիկայում մեր ժողովրդին բազում հաղթանակներ են սպասվում։