Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քառյակի առաջարկները, հնարավոր է, խմբագրվեն». Aravot.am

Քաղաքականություն
Vahram-Bagdasaryan

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դեռ չի շտապում ասել, թե «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում ոչ իշխանական քառյակի կողմից ներկայացվող առաջարկներն իրենց համար ինչքանո՞վ են ընդունելի: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դեռ չի շտապում ասել, թե «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում ոչ իշխանական քառյակի կողմից ներկայացվող առաջարկներն իրենց համար ինչքանո՞վ են ընդունելի: «Այդ առաջարկները պետք է քննարկել ու ընտրել այնպիսի տարբերակ, որը ընկալելի կլինի թե քաղաքական ուժերի, թե հասարակության համար»,- ասաց պարոն Բաղդասարյանը: Մեր հարցին՝ այս պահին դրանք ընկալելի չե՞ք համարում, ասաց` ամեն ինչ պարզ կլինի քննարկումից հետո: Մեր հարցին, քառյակի առաջարկները ինչքանո՞վ են համապատասխանում իշխող կուսակցության նախատեսած փոփոխություններին, նա կրկնեց. «Ճիշտ չեմ համարում առանց քննարկման որեւէ բան ասել, քննարկումից հետո ամեն ինչ պարզ կլինի»: Պարոն Բաղդասարյանի խոսքով, առաջիկա 4-5 օրվա ընթացքում առաջարկների ու վերջնական փոփոխությունների մասով հստակեցումներ կլինեն: Մեր հարցին՝ քառյակի առաջարկները տեղ կգտնե՞ն սպասվող փոփոխություններում, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Պարզապես խմբագրական ինչ-որ բաներ կարող են լինել, նաեւ ընդհանուր քննարկման արդյունքում պարզ կդառնա, նախօրոք չեմ ցանկանում մեկնաբանել»:   Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ