Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՕԵԿ-ը համագործակցում է ոչ իշխանական ուժերի հետ (տեսանյութ)

«Մենք կողմ ենք, որ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը լինի կամավոր», - այս մասին այսօր ասաց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորը նաև տեղեկացրեց, որ իրենք արդեն իսկ համագործակցում են ԱԺ ոչ իշխանական քառյակի հետ: «Բոլորովին վերջերս, երբ քառյակը հանդիպում էր «Ժառանգություն» խմբակցությունում, հրավիրվել ենք նաև մենք և համագործակցության քայլեր կատարել», - ասաց նա: