Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաշտոցի պուրակում բարդի է հատվել

Հասարակություն
car11

Այսօր առավոտյան Մաշտոցի պուրակում ծառահատում է տեղի ունեցել։ Ահազանգը ստանալուց հետո բնապահպանները շտապել են պուրակ։ «Ա1+»-ի հետ զրույցում պուրակում գտնվող ակտիվիստ Վահագն Մինասյանը նշեց, որ մեկ բարդի է հատվել։ «Եկանք ու տեսանք, որ մեկ ծառ է հատվել։ Առաջին հայացքից չորացածի տպավորություն էր թողնում, բայց հետո տեսանք, որ թաց էր, բայց մի քիչ հիվանդ։ Կարծում եմ, որ կարելի էր չհատել»,-ասաց ակտիվիստը։ Վահագն Մինասյանի խոսքով՝ ծառահատման փաստաթուղթ չի ներկայացվել։ «Ես պահանջեցի, որ անպայման ցույց տան ծառը հատելու թույլտվություն։ Մեր պահանջից հետո միայն Կենտրոն կանաչապատման վարչության պետը ներկայացրեց ծառահատման թույլտվության փաստաթղթերի պատճենը»,-ասաց Վահագն Մինասյանը։