Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ-ն փորձում է մասնակցել մի պրոյեկտի, որը չի ստեղծվել» (տեսանյութ)

Քաղաքականություն
a195a2b150f16ed6360e3b26a8d34b8c

Եվրասիական տնտեսական միությունը կձևավորվի, սակայն ոչ այս ամիս՝ կարծում է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ եվրասիական միասնական տնտեսական միության ձևավորման փաստաթուղթ պետք է ստորագրվեր մայիսի 29-ին. «Խնդիրները այս կազմավորման հետ կշարունակվեն մինչև տարվա վերջ, շատ լավ հիշելով և´ Լուկաշենկոյի, և´ Նազարբաևի աշխատելաոճը, նաև հասկանալով, որ այն ինչ-որ տեղի է ունենում, դա տնտեսական շահերի բախման հարց է»,- «Ա1+»-ին ասաց պարոն Մինասյանը։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ճիշտ հակառակ կարծիքին է: Նա վստահ է՝ Եվրասիական տնտեսական միությունը կձեւավորվի այս ամիս. «Ռուսները հասկացան, որ եթե իրենք ոչ մի ինտեգրացիոն պրոցես չեն տանում, ապա դա կտանի Եվրամիությունը, որովհետև այդ վակումը երկար ժամանակ չեն կարող այդպես թողնել»։ Նա գտնում է, որ Ռուսաստանը նույնիսկ տնտեսական կորուստների հաշվին կլուծի իր քաղաքական խնդիրները. «Որպեսզի իր տարածքը ֆիքսի և ապագայում իր տարածքում ռեալ ինտեգրացիոն պրոցես իրականացնի»։ Եվրասիական տնտեսական միության շուրջ ստեղծված զարգացումները բնականաբար կազդեն Հայաստանի արտաքին քաղաքականության վրա. «Արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ Հայաստանը չի անդամակցելու Մաքսայի միությանը, այլ անցնելով այդ փուլը` միանգամից կփորձի անդամակցել այս կազմակերպությանը։ Այս դեպքում երաշխավորված չի, որ Հայաստանը որոշում կընդունի այս կամ մյուս ամիս, որովհետև մի իրավիճակ է ստեղծվում, երբ որ ՀՀ-ն փորձում է մասնակցել մի պրոյեկտի, որը ինքնին չի ստեղծվել»,- ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։