Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անահիտ Բախշյանը կառավարությանը թասիբի է գցում (տեսանյութ)

Քաղաքականություն
baxshyan1

Ժառանգության անդամ Անահիտ Բախշյանը որեւէ ակնկալիք չունի նոր ձեւավորված կառավարությունից։ Նա փորձում է չմոռանալ իր մանկավարժական գործունեությունը. «Ես, լինելով մանկավարժ, դպրոցում անկառավարելի տղաներին կարողանում էի դարձի բերել՝ ասելով, որ իրենք լավն են։ Էս պրիոմը նաեւ օգտագործում են մեր կառավարությանը թասիբի գցելու համար։ Դեռ լավը չեք, բոլորովին լավը չեք, թասիբի եմ գցում, որ լավը դառնաք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Անահիտ Բախշյանը։ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը պնդում է, որ կառավարության առջեւ պետք է դնենք աշխատելու խնդիր, ոչ թե ի սկզբանե ասենք, որ ձախողված են։ «Հույս ներշնչում է, որ այս կառավարությունը ավելին է անելու, քան մյուսները։ Դա արդեն նկատվում է. հանել են շրջանառության հարկը, պարտադիր աուդիտը։ Ներկայիս կառավարությունը հենց առաջին օրվանից փոխեց իր գործելաոճը։ Ինքը ասավ, ինչ ասավ՝ մեզի համար առաջին թիրախը մարդն է, ամենակարեւորը ժողովուրդն է»,-ասաց Վարդան Այվազյանը։   vardan