Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիայի նախագահը այցելելու է այն վայրը, որտեղ բացվելու է Կարֆուրը. պարզաբանում

Պաշտոնական
674193d966cc4f403d9524202572593f

Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից այսօր տարածած տեղեկատվության, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ցանկանում է պարզաբանել, որ Ֆրանսիայի Նախագահի՝ առաջիկայում Հայաստան կատարվելիք պետական այցի ընթացքում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը ոչ թե մասնակցելու է Կարֆուր հիպերմարկետի բացմանը, այլ այցելելու է այն վայրը, որտեղ հետագայում տեղակայվելու և բացվելու է Կարֆուրի առաջին հիպերմարկետը։ Այս մասին հայտարարվել է մայիսի 6-ին Ելիսեյան պալատում տեղի ունեցած՝ Ֆրանսիայի Նախագահի երկու խորհրդականների ճեպազրույցի ընթացքում, որին հայ ֆրանսախոս լրագրողները հետևելու հնարավորություն ունեցան ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը հեռախոսակապի միջոցով։