Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը ցավակցել է Համիդ Քարզային

Պաշտոնական
0e61d887ac1b464398d064d16e8683c9

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Նախագահ Համիդ Քարզային՝ Աֆղանստանի Բադախշան նահանգում տեղի ունեցած սողանքի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Նախագահ Քարզային և բարեկամ աֆղան ժողովրդին հղած հեռագրում Սերժ Սարգսյանն անկեղծ ցավակցության հետ միասին տոկունություն և ոգու արիություն է մաղթել զոհվածների հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: ՀՀ նախագահի աշխատակազմ