Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆրանսիայի նախագահը Երեւանում կմասնակցի «Կարֆուր»-ի բացմանը. Սիվիլնեթ

Տնտեսություն
674193d966cc4f403d9524202572593f

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 12-ին Երևանում կմասնակցի ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը հայ և ֆրանսիացի լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց Ֆրանսիայի նախագահի՝ դիվանագիտական հարցերով հատուկ խորհրդական Փոլ Ժան-Օրթին (Paul Jean-Ortiz): Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը տարածաշրջանային այցով մայիսի 11-ին կժամանի Բաքու, մայիսի 12-ին կլինի Երևանում, իսկ մայիսի 13-ին՝ Թբիլիսիում: Հայաստանում Ֆրանսիայի նախագահը կմասնակցի Միսաք Մանուշյանի արձանի բացմանը, կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր: Ֆրանսիայի նախագահի հայաստանյան այցի օրակարգում մի շարք տնտեսական հարցեր կան, և նա խնդիր է դրել ավելի խթանել երկու երկրների տնտեսական հարաբերությունները՝ հաշվի առնելով երկկողմ քաղաքական և մարդկային հարաբերությունների բարձր մակարդակը»,- ասաց Փոլ Ժան-Օրթին՝ հավելելով, որ նախագահն աջակցելու է Հայաստանի արդիականացմանն ու արտաքին աշխարհին բացվելուն՝ մեծացնելով առևտրային հարաբերություններն ու նպաստելով Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, որպեսզի հնարավոր լինի խթանել ներդրողների մուտքը երկիր: Ֆրանսիայի նախագահի խորհրդականն ընդգծեց, որ Ֆրանսիան երկրորդ ամենախոշոր ներդրողն է Հայաստանում (Ռուսաստանից հետո), և նախագահ Օլանդի պատվիրակությունը մինչ այժմ Ֆրանսիայից եկած ամենակարևոր տնտեսական պատվիրակությունը կլինի: Մանրամասները «Սիվիլնեթում»