«Հայաստանում «անհաջողների ակումբ» է ձեւավորվել» (տեսանյութ)
1991 թվականից սկսած Հայաստանում կառավարման իմաստով ձեւավորվել է «անհաջողների ակումբ»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։ Պարոն Մեսրոբյանը համոզված է՝ ոչինչ չի էլ փոխվի, մինչեւ դեմքերը չփոխվեն, անկախ նրանից՝ ընդդիմադիր են նրանք, թե իշխանական. «Չեն կարող մարդիկ եւ ընդդիմադիրի աթոռին կոմֆորտ զգալ, եւ իշխանության»։ Իսկ կա՞ն արդյոք մարդիկ, ովքեր կարող են նոր իշխանություն ստեղծել. հարցին Հարություն Մեսրոբյանը պատասխանեց. «Ես անուններ չեմ տա, բայց կան մարդիկ, ովքեր ուզում են ինքնակառավարվել ու իրենք կարող են գալ իշխանության, նրանք ոչ մի դաշտից էլ չեն»։ Ըստ նրա՝ նման մարդիկ կան, օրինակ, ֆեյսբուքում։ Նման վերնախավերով, նույն օլիգարխիկ համակարգով, ըստ փորձագետի, ոչինչ էլ չի փոխվի։ Մանրամասները՝ տեսանյութում