Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրացիների հետ կքննարկվեն անասնապահական հարցեր

Պաշտոնական
գըւղ1

Այսօր Ծաղկաձորում աշխատանքը սկսեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի և Ավստրիական Զարգացման Գործակալության համագործակցությամբ կազմակերպած «Մեկ տարածաշրջան, մեկ առողջություն» տարածաշրջանային համաժողովը։ Համաժողովի աշխատանքներին մասնակցում են տարբեր երկրներից հրավիրված մասնագետներ, փորձագետներ՝ ԱՄՆ Գյուղդեպարտամենտից, Ավստրիական Զարգացման Գործակալությունից , ինչպես նաև Վրաստանի գյուղատնտեսության փոխնախարար Իլյա Կրիտաշվիլիի գլխավորած պատվիրակությունը։ Համաժողովի նպատակն է սերտ կապեր հաստատել Հայաստանի և Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև, երկու երկրների սահմանամերձ տարածքներում անասնապահության վարման առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։ Համաժողովի մասնակիցները երկու օր շարունակ կքննարկեն «Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաներում կենդանիների առողջության կառավարում» ծրագրի շրջանակներում երկու հարևան երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև տեղեկատվության փոխանակման և համատեղ գործունեության համակարգման միջոցով կենդանիների հիվանդությունների վերահսկողության ծառայություններն ընդլայնելու և առողջության պահպանման գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու հարցերը։ Գյուղատնտեսության նախարարություն