Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեր-Պետրոսյանը ելույթ կունենա՞ մայիսի 10-ին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
9ee9c9e9be10f5aafa49857fe70049f1

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները պատրաստվում են իրենց առաջին համագումարին։ Դրան կմասնակցի մոտ 300 պատվիրակ։ Կընտրվի խորհուրդ եւ կհստակեցվեն հետագա անելիքները։ ՀԱԿ երիտթեւի ներկայացուցիչ Եվա Թովասյանն ասում է, որ համագումարի ժամանակ կհրապարակվի ՀԱԿ երիտասարդների բանաձեւը, որտեղ անդրադարձ կկատարեն կարեւոր քաղաքական խնդիրներին եւ կներկայացվի երիտասարդների դիրքորոշումը։ Երիտասարդների ակնկալիքները չեն տարբերվում ավագ կոնգրեսականների պահանջներից .«Թիվ մեկ քաղաքական խնդիրը, որ այսօր պետք է լուծել. դա անօրինական իշխանություններին շուտափույթ հեռացնելն է»։ Երիտասարդ կոնգրեսականները չեն բացառում համագործակցությունը մյուս կուսակցությունների երիտթեւերի հետ. կստեղծվի երիտասարդական քառյակ։ Մայիսի 10-ին կայանալիք համագումարին ներկա գտնվելու հրավեր է եղել նաեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչների։ Հնարավոր է, որ երիտասարդական կոնգրեսի առաջին համագումարին մասնակցի նաեւ ՀԱԿ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։