Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԻՄ ընտրություններ` 55 համայնքներում

Քաղաքականություն
400e1fcbaea76d65abefa859a4b1269a

Գեղարքունիքի մարզի Տորֆավանի համայնքապետ է ցանկանում դառնալ անկուսակցական Մարինե Ասատրյանը։ Նա իր փաստաթղթերը ներկայացրել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։ Գեղարքունիքի մարզի Տորֆավան համայնքի ՀՀԿ ական ղեկավար Ահարոն Խաչատրյանը նույնպես առաջադրել է իր թեկնածությունը։ Այլ համայնքներից եւս 2 թեկնածուներ են առաջադրվել՝ Գեղարքունիքի մարզի Կախակն համայնքի ղեկավար ՀՅԴ ական Գագիկի Պետրոսյանը եւ Սյունիքի մարզի Աճանան համայնքի ՀՀԿ- ական ղեկավար Վաչե Ավետիսյանը։ Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 55 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։37 համայնքներում ընտրվելու է համայնքի ղեկավար, իսկ 30-ում՝ ավագանու անդամ։Թեկնածուների առաջադրումը սկսվել է երեկվանից եւ տեւելու է մինչեւ մայիսի 9-ը։ Գրանցումն էլ կատարվելու է մայիսի 9-ից մինչեւ 14-ը։