Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

55 համայնքներում ընտրություններ են անցկացվելու

Քաղաքականություն
20140309_094437

Հունիսի 8-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով 55 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ 37 համայնքներում ընտրվելու է համայնքի ղեկավար, իսկ 30-ում՝ ավագանու անդամ։ Թեկնածուների առաջադրումը սկսվել է երեկվանից եւ տեւելու է մինչեւ մայիսի 9-ը։ Գրանցումն էլ կատարվելու է մայիսի 9-ից մինչեւ 14-ը։ Այս պահի դրությամբ որեւէ առաջադրում չկա։ Իսկ Արագածոտնի մարզի Արագած, Գեղարքունիքի մարզի Այգուտ, Լոռու մարզի Յաղդան եւ Բլագադարնոյե համայնքներում տեղի կունենան  գյուղապետի արտահերթ ընտրություններ։ Համայնքի  ղեկավարների թեկնածուները իրենց փաստաթղթերը պետք է ներկայացնեն մայիսի 14-ից մինչեւ մայիսի 18-ը։