A
A
Հովիկ Աբրահամյանը «Արմենիա»-ին հորդորում է վերանայել որոշումը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հորդորում է «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությանը վերանայել իրենց որոշումը։ ««Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցների աշխատանքից ազատման մասին տեղեկացել եմ մամուլի հրապարակումներից: Վստահ եմ, որ տեղի ունեցածը զուտ տեխնիկական վրիպակ է: Միաժամանակ հայտնում եմ, որ նման դեպքերում լրագրողներին աշխատանքից ազատելը ինձ համար ցանկալի չէ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Արմենիա» հեռուստաընկերության երկու աշխատակիցներ ազատվել էին աշխատանքից, քանի որ լուսագրում Հովիկ Աբրահամյանի փոխարեն գրվել էր Հավիկ Աբրահամյան: