Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աջակցենք Վլադիմիր Պուտինին. Կոմունիստների դիմումը ՌԴ դեսպանությանը (տեսանյութ)

Քաղաքականություն
drosh

Այսօր Կոմունիստական կուսակցությունը աշխատանքի եւ աշխատավորների միջազգային տոնի կապակցությամբ երթ էր կազմակերպել։ Ներկա էին Երեւանի եւ հանրապետության տարբեր մարզերի կոմունիստներ ու կուսակցության համակիրներ։ Երթը շարժվեց դեպի ՌԴ դեսպանատուն, եւ նամակ հանձնվեց դեսպանատան ներկայացուցչին։ Նամակում մասնավորապես ասվում է. «Մենք` Երևանում Մայիսմեկյան, Եվրասիական բազմամարդ երթի մասնակիցներս, դիմում ենք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ժողովրդին, կոչ անելով վճռական այս փուլում, համակողմանի աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած լայնածավալ ինտեգրացիոն գործընթացին: Հայաստանի գալիք անդամակցումը Մաքսային միությանը բազմաչարչար հանրապետության ժողովրդի համար ճակատագրական ելք է, առաջին քայլը 2015 թվականի հունվարի 1-ին Եվրասիական միության ստեղծման գործընթացին ակտիվ մասնակցելու ճանապարհին: Մենք՝ երթի մասնակիցներս, Երևանից և հանրապետության մարզերից, համոզված ենք, որ Եվրասիական միությունը կդառնա առաջին, բայց հաստատուն աստիճանը հետխորհրդային տարածքում նոր ձևաչափով միութենական պետության անխուսափելի վերաստեղծման բարդ ճանապարհին»: