Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վալոդը»՝ Արդարադատության նախարար (տեսանյութ)

Քաղաքականություն
33bc581ed019acdb7f56730f1e7af918

Քիչ առաջ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նրան, որ որոշ պատգամավորներ շնորհավորեցին նոր կառավարության ձևավորման առթիվ։ Փաշինյանն ասաց, որ ինքը չի շնորհավորում կառավարությանը, և արագաչափերի վերաբերյալ հարց ուղղեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանին։ Հարցին պատասխանելուց հետո Թովմասյանն անեկդոտ պատմեց «Հայկական տապանաքարերից մեկի վրա գրված է «Հիշատակ բոլորից՝ բացի Վալոդից»»։ «Կարող էիք չասել, որ չեք շնորհավորում։ Միևնույն է՝ պարզ է»,- Փաշինյանին ասաց Թովմասյանը։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ «ձեր կառավարությունում» դեռ կնշանակվեն Վալոդ անունով նախարարներ։ «Ի դեպ, լուրեր են պտտվում, որ ձեր փոխարեն հենց Վալոդն է նշանակվելու արդարադատության նախարար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։