Ընդդեմ ՀՀԿ պատգամավորի դիմումի քննության ժամկետը երկարաձգվել է. Փաստինֆո
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօր որոշել է 20 օրով երկարաձգել չորս լրագրողների ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի» դիմումի քննարկման ժամկետը: Ինչպես «Փատինֆո»-ի թղթակցին հայտնեց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, սա պայմանավորված է նրանով, որ հանձնաժողովը որոշում կայացնելու համար մտադիր է լսել պատգամավորի պարզաբանումներն ու մեկնաբանությունները: Հանձնաժողովն ապրիլի 15-ի նիստում արդեն լսել էր լրագրողների պահանջը և բացատրությունը: Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, լրագրողներն իրենց դիմումում հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել են ԱԺ նախորդ տարվա դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում՝ հայ-ռուսական համաձայնագրերը վավերացնելու մասին որոշումների քվեարկության ժամանակ, լրագրողների նկատմամբ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի վարքագծի վրա: Ավելին՝ այստեղ