Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանի ժամացույցը ավելի արագ է աշխատում (տեսանյութ)

Քաղաքականություն
raffi1

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երբեք քառյակ եզրը չի օգտագործել, միայն ողջունել է խորհրդարանի 4 ուժերի համագործակցությունը. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը։ Պարոն Հովհաննիսյանի համար ցավալի է, որ երեկ ԱԺ նախագահի ընտրության ժամանակ չկար միահամուռ մոտեցում։ Ըստ նրա՝ 4 ուժերի համագործակցության առանցքային մոտեցումը լինելու է նորանշանակ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ։ «Այս ուժերը պետք է կանխեն կառավարության ծրագիրը։ Երեկվա քվեարկությունը շատ հստակ ահազանգ էր, եւ եթե այդպիսի քվեարկություն կրկնվի նաեւ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ, ապա դա արդեն կծնի քաղաքական նոր իրավիճակ, եւ այն ժամանակ կասեմ, թե մենք ինչ ենք անելու»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ 4 ուժերի գլոբալ օրակարգում բացակայում է միասնական օրակարգը։ «Այդ ուժերը խոստացել էին ապրիլի կեսերին միասնական հրապարակ։ Ցավոք, իմ ժամացույցը մեկ-մեկ ավելի արագ է աշխատում, քան մյուսներինը։ Մենք համաձայնել ենք սպասել մինչեւ կառավարության ծրագրի ներկայացումը, որից հետո կներկայացնենք մեր դիրքորոշումը»։