Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը դեռ կադրային փոփոխություններ չի կատարի

Քաղաքականություն
674.png

Առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը ցանկանում է պահպանել օրենքով հասանելիք 100-օրյա լռությունը։ Նա այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ կադրային մեծ փոփոխությունների չի պատրաստվում, մինչեւ ծրագրերը պատրաստ չլինեն։ Առողջապահության նախարարն իր նշանակման մասին պարզապես ասաց, որ երկրի նախագահի եւ վարչապետի կողմից ստացել է առաջարկ, որից հետո եղել է նշանակում։ «Որպես ոլորտի ճակատում ամենօրյա աշխատանք ունեցող անձնավորություն՝ չեմ հերքում, որ առողջապահության ոլորտում խնդիրներ կան, եւ խնդիրները խմբագրելուց հետո կլինեն հստակ ծրագրեր»,- եզրափակեց նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը։