Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայիսի 12-ին՝ արտահերթ նիստ (տեսանյութ)

Քաղաքականություն
ab7b3a4d9f663a2b70f47c0af2ea84b8

ԱԺ նիստն այսօր առաջին անգամ վարեց ԱԺ նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը: Վարման կարգի վերաբերյալ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ վարչապետի ներկայացրած նախագիծը պետք է քննարկվեր 24-ժամյա ռեժիմով: Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ հարցը կքննարկվի մայիսի 12-ին արտահերթ նիստի ժամանակ: Երբ հերթը հասավ «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկությանը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը» ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Այս նախագծով առաջարկվում է շքեղության հարկը հանել: ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց: Խնդրանքը բավարարվեց: Ընդմիջումից հետո 67 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ «Ակցիզային հարկի մասին» օրենքում նախատեսված փոփոխություններն ընդունվեցին: «Պարոն Գալուստ Սահակյան ջան, խնդրում եմ քվեարկության լուսապատկերը նորից ցուցադրեք»,- խնդրեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: ԱԺ նախագահը պարբերաբար հանդարտության կոչ էր անում պատգամավորներին։