Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Ի՞նչ կորոշի ԱԺ-ն Կուտակայինի հարցով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aj3

Այսօր ԱԺ-ը կշարունակի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը։ Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թ. ապրիլի 2-ի 1142 որոշման ընդունմամբ: Հիշեցնենք, որ նախագիծն երեկ աշխատանքային օրվա վերջին ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Օրինագծի ընդունման դեպքում մինչեւ ՀՀ սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշման ամբողջական կատարումն ապահովող իրավական ակտերի ընդունումը կկասեցվի օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը՝ միաժամանակ անձանց ազատելով նախկին ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: Հետեւեք «Ա1+»-ի ուղիղ եթերում ԱԺ աշխատանքներին ժամը 12-ից։