Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատարը պատասխանել է Նալբանդյանի նամակին

Քաղաքականություն
69.-Minister-Nalbandians-article-on-Diplomats-day

ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Նավի Փիլայը պատասխանել է իրեն հասցեագրված ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակին, որում նախարարը խորին մտահոգություն էր հայտնել Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի և շրջակա գյուղերի վրա ահաբեկչական խմբավորումների հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Նավի Փիլայն իր նամակում տեղեկացրել է, որ տարածաշրջանում տեղակայված մարդու իրավունքների վերահսկման իր թիմը ուշադիր հետևում է իրավիճակին և արդեն իսկ զրուցել է հարձակումների հետևանքով տեղահանված մի շարք ընտանիքների հետ: Նա հավաստիացրել է, որ Քեսաբում և շրջակա գյուղերում մարդու իրավունքների իրավիճակը ներառվելու է ՄԱԿ Գլխավոր Քարտուղարի առաջիկա զեկույցում` համաձայն Անվտանգության խորհրդի 2139 բանաձևի: