Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե Հասմիկ Պողոսյանը, Արմեն Աշոտյանը մնում են, ոչ մի փոփոխություն չի կարող լինել» (տեսանյութ)

Քաղաքականություն
Anushik-qaxaqget

«Հայաստանի քաղաքական դաշտում ոչ մի փոփոխություն էլ տեղի չի ունեցել»,- համոզված է քաղաքագետ Գեղամ Նազարյանը: Ըստ նրա, երբ որևէ երկրում քաղաքական դեմքերի փոփոխություններ է արվում, նպատակը երկրի վիճակը բարելավելն է, մինչդեռ մեզ մոտ դրանք ավելի են խորացնելու ճգնաժամը. «Տեղի է ունեցել ընդամենը տեղաշարժ, ինչը ավելի վատ հետևանքներ կունենա, քան եթե փոփոխություններ չարվեին: Եթե Հասմիկ Պողոսյանը մնում է նախարար, Արմեն Աշոտյանը մնում է նախարար, ոչ մի փոփոխություն չի կարող լինել: Սրանով Սերժ Սարգսյանը հայ ժողովրդին ուզում է ասել, որ իրեն բացարձակ չի հետաքրքրում, թե ինչ է մտածում ժողովուրդը կառավարության և իր գործունեության մասին»: Քաղաքագետի կարծիքով՝ Տիգրան Սարգսյանի հրաժարականը չորս ոչ իշխանական ուժերի համագործակցության արդյունք էր, և քառյակի հետագա քայլերը պետք է լինեն ավելի կոշտ. «Սերժ Սարգսյանը չսպասեց ապրիլի 28-ին, քանի որ հասկանում էր, որ հասունանալու էր իր հրաժարականի պահանջը: Բայց և ոչ մի փոփոխություն չարվեց: Քառյակը նման իրավիճակում արդեն պետք է պահանջի արմատական փոփոխություններ,ինչը Սերժ Սարգսյանի հրաժարականն է լինելու»,-եզրափակեց նա: