A
A
Գալուստ Սահակյանը տրամաբանության շարունակությունն էր (տեսանյութ)
Գալուստ Սահակյանի առաջադրումը ԱԺ նախագահի պաշտոնում քաղաքական իրադարձությունների տրամաբանական զարգացում էր: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում այսօր հայտարարեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը. «Ավտոլիտար ռեժիմի ժամանակ կա կենտրոնական իշխանություն, մնացածը ձեւական են: Իշխանությունը ինչ ուզում, ինչպես ուզում անում է: ԱԺ շատ քիչ դեր ունի մեր երկրում»: Քաղաքագետը դրական է գնահատում Հրանտ Բագրատյանի ինքնաառաջադրումն ԱԺ նախագահի պաշտոնում։ «Հրանտ Բագրատյանը հայեցակարգ կներկայացնի եւ ժողովուրդը կտեսնի ալտերնատիվ, թեկուզ եւ բան չփոխվի»,- ասում է նա: Մանրամասները տեսնյութում