Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուբեն Հակոբյանն ինքնաբացարկ հայտարարեց

Կարևոր լուրեր Քաղաքականություն
3160614c77c8d49625f78cc5cc3c7d00

ԱԺ նախագահի երեք թեկնածուների ծրագրերում էլ բավականին հետաքրքիր առաջարկներ ԲՀԿ-ն տեսել է. ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա ընդգծեց, որ ոչ իշխանական քառյակը միասնական թեկնածուով հանդես գալու հարց չի քննարկել. «Մենք գիտեինք, որ Ռուբեն Հակոբյանը հնարավոր է առաջադրվեր, սակայն անակնկալ էր Հրանտ Բագրատյանի առաջադրումը: Մենք հասկանում ենք` ԱԺ նախագահի ընտրությամբ երկրի առաջացած խնդիրները չեն լուծվում, մենք գիտենք` դրանք որտեղ են: ԲՀԿ-ն վաղը եւս մեկ անգամ կքննարկի ու կանդրադառնա այս հարցին,թե ում կընտրի»: «Ժառանգություն» խմբակցության ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Հակոբյանը ինքնաբացարկ հայտարարեց ու կոչ արեց չմասնակցել ԱԺ նախագահի վաղվա ընտրությանը: ՀԱԿ պատգամավոր, ինքնաառաջադրված Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ իր որոշումը ՀԱԿ խմբակցության հետ կապ չուներ, այլ կատարել է հսկայական մասսաների պահանջը: Նա նաեւ ընդգծեց, որ ինքնաբացարկ չի հայտարարի ու ՀՀԿ-ն մեկ թեկնածուով ընտրություն չի անի, ինքը դա թույլ չի տա: Ի դեպ, Գալուստ Սահակյանը ողջունում է փաստը, որ Հրանտ Բագրատյանը չի հանել թեկնածությունը։ Այսօր 18.30 ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի Հաշվիչ հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու համար։