Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միանգամից գնդակահարության հոդվածն էլ դրեք». Վարդան Այվազյան (տեսանյութ)

Քաղաքականություն
42ba86a1d4dfb65a16b6ebcacabe00d4

Ցանկացած գաղափար կարելի է սևացնել՝ ինչ ձևի ուզում եք, հանկարծ դառաք բնության համար պայքարողների ջատագով, ուրեմն բնությունը պահանջում է ռեսուրսի տրամաբանական օգտագործում: Արմավիրի գյուղերում ոռոգելի տարածքները կազմում է 70 միլիոն խմ, որտեղի՞ց եք ջուրը տալու, ո՞ր ջրամբարից եք տալու, հերիք է բառախաղերով զբաղվել։ Այդ գյուղացիքին ջուրը որտեղի՞ց ենք տալու, խոսում եք արտագաղթից, հետո էլ ասում՝ ջուր չտաք»,- Արամ Մանուկյանի ելույթից հետո ասաց ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը։ Նրա խոսքով՝ ջրամատակարարման համակարգի ամբողջ ջրային ռեսուրսը, բացի Սևանից, զրո է, իսկ մեր բնությունն արտադրում է մոտ 6.8-7 միլիոն խմ ջուր. «Ուզում եք ջրամբար պահե՞ք: Էս ինչ միանգամից մեզ սկսեցիք կասկածել ադրբեջանական համագործակցության մեջ, սենց միանգամից ձեռքի հետ, միանգամից գնդակահարության հոդվածն էլ դրեք, խոսում ենք էլի, էս անտեր լեզուն ոնց ուզում պտտվում է։ Մեր որոշումը մի սեւացրեք»,-նշեց ՀՀԿ պատգամավորը։