Վարչապետը քառյակին խոստում չի տվել (տեսանյութ)
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր անակնկալ ներկայացավ Ազգային Ժողով քառյակի նիստին։ «Քանի որ իմ գործընկերներն են նախկին եւ հիմա էլ են գործընկերներ, աշխատելու ենք, քննարկեցինք կուտակային բարեփոխումները»,- նիստից հետո ասաց նա։ Հովիկ Աբրահամյանը ժամանակ էր խնդրում լրագրողներից կառավարություն ձեւավորելու եւ մնացած հարցերին պատասխանելու համար: Հարցերին պատասխանեց ԲՀԿ ներկայացուցիչը: Նա ասաց, որ այսօր քառյակը քննարկել է Ազգային Ժողովի արտահերթ նիստ գումարելու հարցը, որի ժամանակ ներկայացնելու են բարեփոխումների իրենց նախագիծը։ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը հայտնեց. «Մեր այդ որոշումը մնում է ուժի մեջ կախված մենք գիտենք, որ կառավարությունը եւս բերում է նախագիծ։Կբավարարի՞ կառավարության նախագիծը այն խնդիրներին ինչ-որ մենք սպասել ենք ապա չենք հրավիրի»: Կառավարության հետ համագործակցելու հարց այս պահին չկա, քառյակը սպասում է, որ բերվի մի նախագիծ, որն իրեն կբավարարի: Պարզվեց, որ կառավարությունն արդեն բերել է այդ նախագիծը.«Ես ենթադրում եմ, որոշակի փոփոխություններ կլինեն իրենց նոր բերածի մեջ»: Հովիկ Աբրահամյանը քառյակին որոշակի ոչինչ չի խոստացել «պարտադիր» բաղադրիչը կենսաթոշակային նոր օրենքից հանելու համար: Պայմանավորվել են, որ կքննարկեն ու կասեն, թե ինչին են պատրաստ: Ի դե, քառյակն այսօր քննարկել է նաեւ արագաչափերի ու կարմիր գծերի հարցը` թողնե՞լ, թե չթողնել: Որոշել են, որ դա էլ պետք է լուծվի արտահերթ նիստով: