Նախկին ՕԵԿ-ականներն առանց պաշտոն չէին կարող մնալ (տեսանյութ)
Արթուր Բաղդասարյանը հրաժարվում է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, կոալիցիայի մեջ Հանրապետականը նրան բանի տեղ չէր դնում ոչ վարչապետ նշանակելիս, ոչ էլ հանելիս Սերժ Սարգսյանը քննարկման թեմա չդարձրեց նույնիսկ Արթուր Բաղդասարյանի վարչապետ նշանակելու հարցը, մինչդեռ այնպես չէր, որ պարոն Բաղդասարյանը քաղաքական աջակցության խնդիր ուներ Հենց սա էլ դարձավ կոալիցիայի փլուզման պատճառներից մեկը: Հիմա Արթուր Բաղդասարյանը դառնում է ընդդիմություն: Դա չի նշանակում, որ քննադատելու է կառավարությանը կամ Սերժ Սարգսյանի հրաժարականն է պահանջելու. «Եթե ես Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջեմ, դա կլինի իմ կողմից ոչ բարոյական քայլ»: Պարոն Բաղդասարյանը այսօր մեծ կարեւորություն չի տալիս այն չարախոսություններին, որոնք հաջորդեցին Սերժ Սարգսյանի հետ 6-ամյա բարեկամության առաջին օրվան, ինքը արյունահեղություն էր կանխում, ինքը երկիր էր փրկում. «Ես լավ բան եմ արել»: ՕԵԿ-ը կորցրեց իր վարկանիշը, բայց դա նույնպես ամբողջ ողբերգությունը չէ, Արթուր Բաղդասարյանին ցույց են տվել, թե ինչ կկատարվի մեր երկրում, եթե ինքը չհամագործակցի Սերժ Սարգսյանի հետ Հայաստանի նախկին չորրորդ պաշտոնյան մի փոքր զայրացավ, երբ փորձեցինք պարզել, թե որտեղի՞ց էր գտել Արմեն Երիցյանին, Սերգո Կարապետյանին Սամվել Թադեւոսյանին ու անդամագրել ՕԵԿ-ին: Միայն նրանք չէին,-անկեղծացավ ՕԵԿ առաջնորդը «Մարդիկ են, ասում են` մենք չենք կարող լինել ընդդիմություն: Փոխմարզպետ ունեինք, Կոտայքի փոխմարզպետը, ասում ա, ես չեմ կարող լինել ընդդիմություն, Արտակարգ իրավիճակների փոխնախարարը` չեմ կարող լինել ընդդիմություն, ես միայն պետք է լինեմ իշխանություն»,-ասում է նա։ Մանրամասները տեսանյութում