Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ս. Սարգսյանի կողքին չենք տեսնում նրա նմանակը, որ ուներ Ռ. Քոչարյանը».168.am

Քաղաքականություն
DM-Kocharyan-sargsyan

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը չի կիսում այն տեսակետները, որ Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով՝ նախագահ Սերժ Սարգսյանը կամաց-կամաց իշխանությունը հանձնում է Ռոբերտ Քոչարյանին. «Եթե Սերժ Սարգսյանը ցանկանա հանձնել, դրա համար կան ավելի պարզ և կարճ ճանապարհներ: Նման բազմաքայլ շախմատային հնարք կիրառել պետք չէ: Հետո մի մոռացեք, որ երբ Ռոբերտ Քոչարյանը եկել է, նա եկել է արդեն իր թիմի մասն է կազմել, ոչ թե ինքն է այդ թիմը ձևավորել: Հանրապետական կուսակցությունն արդեն կար, նա ընդամենը դարձավ նրանց առաջնորդը ու երբ գնաց, նրա երկրորդ առաջնորդը մնաց տեղում: Սերժ Սարգսյանը իրազեկ էր, բոլոր ընդունվող որոշումներում մասնակից էր, ինքը բազմաթիվ պայմանագրեր է կնքել, երբ Ազգային Անվտանգության խորհրդի նախագահ էր: Այսօր մենք Սերժ Սարգսյանի կողքին չենք տեսնում նրա նմանակը, որն ուներ Ռոբերտ Քոչարյանը: Սա բավական լուրջ խնդիր է»,- ասում է Ա. Ադիբեկյանը: Ըստ նրա` Հայաստանում միշտ էլ կադրերի պակաս եղել է, որովհետև «մեր մոտ այն ակադեմիան, որը կոչված է «պատրաստել կառավարական համակարգեր», հիմնականում զբաղված է չգիտեմ ինչով, ու ես չեմ տեսել, որ այս ակադեմիան ավարտածներից որեւէ մեկը բավականին լուրջ կարիերա անի»: Ամբողջական հոդվածը՝ այստեղ