Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յացենյուկը մեղադրել է Ռուսաստանին Երրորդ աշխարհամարտ հրահրելու համար

Քաղաքականություն
4972DDE3-19DA-4C8D-8399-1FBC0AFF031A_w640_r1_s_cx0_cy11_cw0

Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենիյ Յացենյուկն ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Ռուսաստանը ցանկանում է հրահրել Երրորդ աշխարհամարտը՝ «Ուկրաինայի ռազմական և քաղաքական օկուպացման միջոցով»: «Աշխարհը դեռևս չի մոռացել Երկրորդ աշխարհամարտը, իսկ Ռուսաստանն արդեն ցանկանում է մեկնարկել Երրորդ համաշխարհային պատերազմը», - ասել է Յացենյուկը Ուկրաինայի ժամանակավոր կառավարության նիստի ընթացքում՝ հավելելով. «Ուկրաինայում ռազմական հակամարտություն հրահրելու փորձերը կհանգեցնեն Եվրոպայում ռազմական հակամարտության»: Ուկրաինայի վարչապետի համաձայն, ահաբեկիչներին սատարելով՝ Ռուսաստանը «ավազակային միջոցներ է օգտագործում»: «Հասկանալի է, որ Ռուսաստանը նպատակ է հետապնդում տապալելու Ուկրաինայում կայանալիք ընտրությունները, ինչպես նաև Արևմուտքի և ժողովրդավարության ջատագով կառավարությունը, և իրականացնել Ուկրաինայի քաղաքական և ռազմական օկուպացում», - շեշտել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատարը:  Ամերիկայի ձայն