«Ժառանգությունը» «զբաղեցրել է» Ազատության հրապարակը, բայց հավաք չի անում (տեսանյութ)
Այս պահին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ու իր կուսակիցները հավաք են իրականացնում Հանրապետության հրապարակում։ Պարույր Հայրիկյանն իր ելույթում նշեց, որ իրենք պետք է Ազատության հրապարակում հավաքվեին, սակայն «Ժառանգության» պատճառով տեղափոխվեցին այստեղ. «Ես արդեն հոգնել եմ «Ժառանգության» հետ հակադրվելուց։ Քաղաքապետարանին նամակ ենք գրում, ասում է, որ «Ժառանգությունը» մի ամսով զբաղեցնում է հրապարակը, բայց ոչ մի հավաք չեն անում։ Րաֆֆին ու իր մարդիկ թող որոշեն, թե ինչ են ուզում անել»,- նշեց Պարույր Հայրիկյանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ իրենք նամակ ունեն հանձնելու Սերժ Սարգսյանին, որի բովանդակությունը պարզ կլինի քիչ անց։ ԱԻՄ-ը պատրաստվում է հավաքից հետո երթով շարժվել նախագահական նստավայր. «Մեր նամակը կհանձնենք ու կսպասենք, մինչեւ որ մեզ պատասխան տան»։ Մանրամսներ՝ ավելի ուշ