Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանը՝ քառյակի նիստում. hetq.am (տեսանյութ)

Քաղաքականություն
54237

Ազգային ժողովում ոչ իշխանական չորս խմբակցությունների համատեղ դռնփակ նիստին անսպասելի ժամանեց ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստի մեկնարկից րոպեներ անց Հովիկ Աբրահամյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ մտավ ԱԺ ԲՀԿ խմբակցություն, որտեղ ընթանում էր քառյակի նիստը: Նա բարևեց բոլոր պատգամավորներին, ապա մոտենալով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին ասաց. «Լավ չես անում»՝ հավանաբար նկատի ունենալով այն, որ իր հրավիրած խորհրդակցությանը ՀԱԿ-ը չէր մասնակցել, մերժել էր նրա հրավերը: Մանրամասները՝  Հետք-ում