Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Բաղդասարյանը հրաժարական է տալիս (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
baxdasaryan

Ես այսօր հայտարարում եմ իմ հրաժարականի մասին՝ ելնելով այն զարգացումներից, որի մեջ գտնվում է մեր երկիրը,- այսօր հայտարարեց ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ըստ նրա՝ կա հինգ պատճառ իր հրաժարականի համար։ Դրանք են՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը սահմանադրության բարեփոխումների առիթով, երբ ասաց, որ ինքբ այլեւս չի առաջադրվելու, սահմանադրական բարեփոխումների անցկացման փաստը, ՍԴ որոշումը պարտադիր կուտակայինի մասին, կառավարության հրաժարականն ու նոր կառավարությունը: «Մենք որոշել ենք ընտրել մեր ճանապարհը, քաղաքական դաշտում մենք ոչ մեկի տեղը չենք զբաղեցնում»,- ասաց ՕԵԿ նախագահը։ Ի դեպ, նա նշեց, որ սխալներ միշտ էլ լինում են եւ այդ ուղղելու ժամանակ միշտ էլ լինում է, եւ ՕԵԿ-ը կոալիցիա է մտել արյունահեղությունը կանխելու համար: «Մենք ունեցանք հանրային վարկանիշի էական անկում: Նրանք ովքեր կոալիցիա մտնելու մեր որոշումը ճիշտ չեն հասկացել, ես պատրաստ եմ ներողություն խնդրել: Բայց մենք մտել ենք ժողովրդի համար, դուրս ենք գալիս ժողովրդի համար»,-ասաց նա։