Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Թուրքիան միայն մեկ դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ արված հայտարարության բովանդակությունը որեւէ նոր բան չէր պարունակում։ Կարծում է Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը։ «Նրանք մշտապես Հայոց ցեղասպանությունը ժխտել են, մշտապես ուրացել են եւ միշտ էլ նույն պատճառաբանությամբ, թե դրանք տեղի են ունեցել առաջին համաշխարհային պատերազմի թատերաբեմում, եւ այդ իրադարձություններում տուժել են նաեւ Օսմանյան կայսրության մյուս ազգերը։