Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Համբարյանը՝ Օբամայի ուղերձի մասին

Քաղաքականություն
hamparian

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձի հետ «Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օր» արտահայտությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Օբաման խուսափում է կատարվածը ցեղասպանություն որակել, շատ տխուր է, որ մի նախագահ, որ խոստացել էր պաշտոնի գալով ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ խոստումից հետ է կանգնում՝ իր հիասթափությունն է հայտնել Արամ Համբարյանը։ «Փաստը մնում է փաստ, որ ցանկացած բարելավում հայ - թուրքական հարաբերություններում կպահանջի, որ Անկարան վերջ դնի իր ժխտողական քաղաքականությանը, ստանձնի բարոյական եւ նյութական պատասխանատվություն՝ ողջ մարդկության առջեւ կատարած անպատժելի հանցագործության համար»,- մասնավորապես ասում է Արամ Համբարյանը։